Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանը դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամ

Հայաստանը դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միգրացիոն ցանցի (EMN/ԵՄՑ) ղեկավար կազմի 34-րդ նիստի շրջանակում հոկտեմբերի 27-ին Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ստորագրել է  Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով միանալու վերաբերյալ փաստաթուղթ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Միգրացիոն ծառայությունից, կազմակերպությունը Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և պատկան մարմինների հետ։ Ցանցի խորհրդի՝ 2008 թ-ի որոշմամբ՝ կազմակերպության նպատակ է սահմանվել միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելը։ Այն նաև կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու հանրության լայն շերտերի համար:

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրեն Մոնիկ Պարիան նշել է, որ Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ երկրների ցանկն ընդլայնվում է, ինչն ուրախալի է, քանի որ նոր միգրացիոն իրադրության պայմաններում հնարավոր է դառնում միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված մոտեցումների որդեգրումը։

«ԵՄՑ մանդատը ծածկում է միգրացիայի կառավարման ոլորտի բոլոր կողմերը, այդ թվում՝ ԵՄ առաջնահերթությունները, և այս ոլորտում բարեհաջող համագործակցությունը կբարձրացնի ապագա միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը»,- նշել է նա։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ միգրացիայի ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը ակտիվ է և բազմակողմ, և Հայաստանի Կառավարության համար միգրացիոն հարցերով սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ առաջնահերթություն է։

«Նշված փորձառության և դրա դրական ազդեցության հիման վրա Հայաստանը փորձում է լրացուցիչ ուղիներ գտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների և համագործակցության բարելավման համար։ Այս համատեքստում կարևոր  է համագործակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցի հետ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ԵՄՑ-ին միանալը արդիական, հավաստի, օբյեկտիվ և համադրելի տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում, որը արժեքավոր կլինի Հայաստանի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այն հասանելի կդարձնի ԵՄ ողջ փորձագիտական պրակտիկան միգրացիայի և ապաստանի վերաբերյալ:

«Մեր անդամակցությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն. ոչ ԵՄ անդամ երկրի տրամադրած լրացուցիչ տվյալները կարող են նպաստել միգրացիայի և ապաստանի մարտահրավերներն ավելի լավ հասկանալուն, հատկապես ԵՄ-ի արևելյան հարևանության տարածաշրջանի վերաբերյալ»,-նկատել է Արմեն Ղազարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am