Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սամարղանդում սկսվել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը

Սամարղանդում սկսվել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ 
երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 10-ին իրենց նիստի ընթացքում կքննարկեն փաստաթղթերի փաթեթ, որոնք պլանավորում են ստորագրել նոյեմբերի 11-ին Սամարղանդում Կազմակերպության երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը հանդիպման բացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա փաստաթղթերի փաթեթի ստորագրումը, որոնք կսահմանեն ԹՊԿ-ի զարգացումը 2022 - 2026 թվականներին: Մեր նիստի օրակարգում Է այդ փաստաթղթերում ուղղումների եւ լրացումների քննարկումը, որոնք առաջարկել են փորձագետները»,- ասել Է Նորովը: Նրա կարծիքով՝ այդ փաստաթղթերում արտացոլված են ԹՊԿ-ի երկրների համագործակցության հեռանկարային ուղղություններում փոխգործակցության ընդհանուր մոտեցումները:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ գագաթնաժողովում կհաստատվի առեւտրի աջակցման ռազմավարությունը, ինչպես նաեւ կընդունվեն ոոշումեր ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին՝ 350 – 500 միլիոն դոլար նախանական կապիտալով, որը հավասար մասերով կներդնեն Կազմակերպության անդամ պետությունները, ինչպես նաեւ ԹՊԿ-ի զարգացման բանկի ստեղծման մասին:

Թյուրքական պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ), որն ստեղծվել Է 2009 թվականին, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում կայացած գագաթնաժողովում որոշում Է ընդունել փոխելու իր անվանումը՝ դարձնելով Թուրքական պետությունների կազմակերպություն: Այս պահին կազմակերպության մեջ են մտնում Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, որպես դիտորդներ մասնակցում են Հունգարիան եւ Թուրքմենստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am