Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Հայաստանը Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի պատվավոր երկիրն է

Հայաստանը Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի 
պատվավոր երկիրն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սալոնիկում նոյեմբերի 18-20-ը կկայանա Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը հանդես կգա որպես տարվա պատվավոր երկիր, իսկ պատվավոր քաղաք կներկայացվի Հերակլիոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ցուցահանդեսին կընդգրկվեն 18 երկրներից 335 մասնակիցներ, որի ընթացքում պլանավորված են 3500 աշխատանքային հանդիպումներ։

Ինչպես իր խոսքում նշեց Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը՝ «այսօր պատմական օր է. Հայաստանը հաստատակամորեն վերադառնում է Սալոնիկ, և Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին երկկողմ հարաբերությունների համատեքստում ունի ուղենշային նշանակություն»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոսությունից, պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը ցուցահանդեսին ընդառաջ ասուլիսում, մասնավորապես, նշել է. «Այսօր պատմական օր է և կարևոր իրադարձություն մեր երկկողմ հարաբերությունների համար, քանի որ Հայաստանը առաջին անգամ է Հունաստանում իրականացվող ցուցահանդեսում հանդես գալիս որպես պատվավոր հյուր՝ ի նշանավորումն Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի: Այս զարգացումը արդյունք է Helexpo-ի ղեկավարության և Հունա-Հայկական պալատի միջև 1994 թվականից ի վեր երկարաժամկետ համագործակցության, ինչպես նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության վերջերս ակտիվացման, Հայաստանի կառավարության և մեր դեսպան պարոն Մկրտչյանի համատեղ խոստումի՝ բոլոր ոլորտներում հունա-հայկական հարաբերությունների հետագա խորացման»:

Նա իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Հերակլիոնը ճանաչվել է պատվավոր քաղաք՝ նկատելով. «Դարավոր հայկական ներկայություն ունեցող քաղաք, որի կենտրոնում է գտնվում Սուրբ Հովհաննես Կարապետ՝ Բալկանների և գուցե Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին, որը, քաղաքապետարանի հետ համագործակցությամբ՝ պարտավոր ենք ի ցույց դնել ողջ աշխարհի հայերին, որպես կրոնական վեհ հուշարձան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]