Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մունդիալ-2022. Ավստրալիան նվազագույն հաշվով հաղթեց Թունիսին

Մունդիալ-2022.  Ավստրալիան նվազագույն հաշվով հաղթեց Թունիսին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության D ենթախմբի երկրորդ տուրի շրջանակներում Թունիսի ընտրանին մրցեց Ավստրալիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ-Վակրա քաղաքի «Ալ-Զանուբ» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային րոպեներին Թունիսի ընտրանու գրոհներին առավել դիպուկ էին, թեպետ չէին ավարտվում գոլով: Ավստրալիայի հավաքականը, սակայն, օգտագործեց իր արագ հակագրոհն ու առաջ անցավ հաշվի մեջ: Տուգանային հրապարակում գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Միչ Դակը: Ավստրալիայի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրած` թեպետ «կղզիաբնակներն» ունեին մի քանի լավ առիթ:

Երկրորդ կեսում Թունիսի ընտրանին ամեն կերպ փորձում էր խոցել անկյունը, որով կվերականգներ հաշվի հավասարությունը, սակայն Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստները հաջող պաշտպանվում էին:

Թունիս-Ավստրալիա` 0:1:

Այս հաղթանակից հետո Ավստրալիան ունի 3 միավոր և դեռևս երկրորդ տեղում է: Թունիսը մեկ միավորով վերջինն է: Ֆրանսիայի և Դանիայի հավաքականը կմրցեն քիչ ավելի ուշ: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ևս ունի երեք միավոր: Իր ակտիվում մեկ միավոր ունի Դանիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am