ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
11:01, 27 Նոյեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:
Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի «Մեղրուսար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում