Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ռուսաստանը շահագրգռված Է Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման հարցում. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված Է Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շահագրգռված Է՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Կարևոր թեմա Է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, և հոկտեմբերի վերջին եղավ հերթական գագաթնաժողովը Սոչիում», - ասել Է ՌԴ-ի դիվանագիտության ղեկավարը: Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանի սահմանազատման  և այլ հարցերի կարևորությունը:

«Մենք շահագրգռված ենք՝ ամեն կերպ նպաստելու   տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմամբ»,- ընդգծել Է Լավրովը:

Ինչպես նշել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, կողմերը հանդիպման ընթացքում կքննարկեն նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը: «Միշտ մեր օրակարգում են փոխգործակցությունը տարածաշրջանում, կասպիական թեմատիկան, շփումները Միավորված Ազգերի Կազմակերպությունում, ԵԱՀԿ-ում, Անկախ պետությունների համագործակցությունում և այլ գործընթացներ, որոնք տեղի են ունենում մեր ընդհանուր տարածությունում», - հավելել Է Լավրովը:

Դիվանագետը հիշեցրել Է, որ այս տարի նշվում Է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և առանձնացրել է այս տարի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շուրջ հռչակագրի ստորագրումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած  այցի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am