Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված կլինի Ալմա Աթայի հռչակագրի վրա. Լավրով

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը հիմնված կլինի Ալմա Աթայի 
հռչակագրի վրա. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովն այս մասին ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր առմամբ, դրական արձագանք է ստացել: Սակայն այս ընթացքում ադրբեջանական և հայկական կողմերն իրենց առաջարկներն են ներկայացրել՝ կապված ռուսական նախագծի հետ: Լավրովի խոսքով՝ աշնանը Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ  ադրբեջանական կողմը ներկայացրել է փաստաթղթի հերթական տարբերակը, որից հետո Հայաստանի ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրենց տեսակետը:

«Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, սակայն այստեղ շատ կարևոր է կողմնորոշվել հիմնական սկզբունքային հարցերի շուրջ: Այս իմաստով այն, ինչ համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Պրահայում հոկտեմբերի 6-ին, իհարկե, կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանք հաստատել են իրենց նպատակաուղղվածությունը՝ բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա», - ասել է Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am