Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Արսեն Սաֆարյանը երկրպագուներին է ներկայացրել «Ձյունը» երգը

Արսեն Սաֆարյանը երկրպագուներին է ներկայացրել «Ձյունը» երգը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արսեն Սաֆարյանը երաժշտասերների դատին է հանձնել «Ձյունը» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն Արսեն Սաֆարյանն է, հոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է:

Արսեն Սաֆարյանը ծնվել է 1977 թվականին ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 1980-ին տեղափոխվել է քաղաք Հրազդան: 17 տարեկանում ստացել է սպորտի վարպետի կոչում: 1994-1998 թվականներին սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: 16 տարեկանում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ սկսել է կիթառ նվագել և կատարել տարբեր ժանրերի երգեր: 1995 թվականից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում և նույն տարում թողարկել «Բայց դու չես գալիս» երգը: 1996 թվականից մասնակցել է Հայաստանի երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000 թվականը սովորել ու աշխատել է թատրոնում, ինչից հետո անցել է անհատական գործունեության: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում, ունեցել է մենահամերգներ Երևանում և Արցախում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am