Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իսլանդիայի վարչապետն ընդունել է աշնանը Հայաստան այցելելու առաջարկը

Իսլանդիայի վարչապետն ընդունել է աշնանը Հայաստան այցելելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։

Կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունները։

Խոսելով կանանց իրավունքների պաշտպանության, վերջիններիս դերի բարձրացման անհրաժեշտության մասին՝ նախարար Մկրտչյանը վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին ներկայացրել է նաև մանրամասներ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագիրը կրող համաժողովի վերաբերյալ։

Կատրին Յակոբսդոտիրը ողջունել է նախաձեռնությունն ու ընդունել ՀՀ կողմից հրավերը՝ հոկտեմբերին նախատեսվող համաժողովին մասնակցության։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am