Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Սիրիայում ՀՀ դեսպանը Լաթաքիայի և Քեսաբի հայկական դպրոցներին է փոխանցել «Հայաստան» հիմնադրամի օժանդակությունը

Սիրիայում ՀՀ դեսպանը Լաթաքիայի և Քեսաբի հայկական դպրոցներին է փոխանցել «Հայաստան» հիմնադրամի օժանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 9-ին այցելել է փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպումեր է ունեցել սիրիահայ համայնքի տեղի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժից հետո սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրները:

Նշվում է, որ Հայաստանի դեսպանը Քեսաբի Հայ Կաթողիկե Բարեհուսո, Ավետարանական Նահատակաց Միացյալ, Ազգային Ուսումնասիրած դպրոցների և Լաթաքիայի Ազգային նահատակաց դպրոցի տնօրինություններին է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սիրիահայ դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am