Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լավրովը շատ հագեցած է որակել Միրզոյանի հետ բանակցությունները

Լավրովը շատ հագեցած է որակել Միրզոյանի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը բոլոր ոլորտներում։

«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, միջազգային խնդիրներին և նախանշվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները: Առանցքային ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, բիզնես առաքելությունների փոխանակմանը և այլ նախագծերին»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը։

Լավրովը կարևորել է նաև քաղաքական սերտ շփումները՝ նշելով, որ դրանք շարունակական են լինելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am