Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 25-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1964 թ․) շարժիչի հատվածը և սրահի առաստաղը, ջերմահարվել՝ դիմացի նստատեղերը։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ․ Ա․-ն դեմքի և ձեռքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am