Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ին առանձին շրջաններում, 27-ին և 31-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավային 3-6 մ/վրկ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ, 29-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4, մարտի 27-ին կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

 Armenia 26_03_23.png (118 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը, 29-30-ին՝ հնարավոր է, 27-ին և 31-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Yerevan 26_03_23.png (13 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am