Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժություններից առաջ

Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժություններից առաջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԿԺԴՀ-ի արձակած երկու բալիստիկ հրթիռները թռել են մոտ 350 կմ և ընկել Ճապոնական ծովը, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 50 կմ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ինչպես հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, ենթադրաբար, «դրանք թռել են փոփոխվող հետագծով»։ Ներկայում վարչությունը շարունակում է վերլուծել արձակման մասին տեղեկատվությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։ Ինչպես նշում Է նախարարությունը, ձկնորսական նավերին հասցված որևէ վնասի մասին տեղեկատվություն չի ստացվել։

Միևնույն ժամանակ Yonhap գործակալությունը, հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին, նշում է, որ հրթիռներն արձակվել են հյուսիսային Հվանհաե նահանգի Չունհվայի շրջանից։

Արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ դեսանտի ափհանման համատեղ  զորավարժություններից և ամերիկյան ավիակիրի տեղափոխումից ժամեր առաջ:

Սա արդեն տասներորդ հրթիռային արձակումն է տարեսկզբից ի վեր, որոնցից ութի դեպքում ԿԺԴՀ-ն փորձարկել Է բալիստիկ հրթիռներ։ Փետրվարի 18-ին և մարտի 16-ին Փհենյանը հաջողությամբ արձակել Է «Հվանսոն-15» և «Հվանսոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am