Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ

Պատմական Դվին մայրաքաղաքի  տարածքում իրականացվում են պեղման 
աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։

3 ardir.jpg (675 KB)

Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով  էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը:

«Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:

4 ardir (1).jpg (825 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am