Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը կրկին փորձել է առաջխաղացում կատարել. Արցախի ՊՆ
11:49, 27 Մարտ 2023
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը մարտի 27-ին ժամը 9։00-ի սահմաններում փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում