Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի տարածքում գտնվող ուսումնական կենտրոններում սկսվել են Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի բանակների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Զորավարժություններն անցկացվում են չորս երկրների ռազմական հատուկ նշանակության ուժերի փորձի փոխանակման, ինչպես նաև օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով։ Զինվորները կանցկացնեն հրաձգության, պարաշյուտով ցատկերի, դաշտային զորաշարժերի պարապմսունքներ»,- ասված է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 7-ը։ Երկրի քաղաքացիներին զգուշացրել են այդ ընթացքում երկրի ճանապարհներին ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին։ Ըստ Սահմանադրության՝ Մոլդովան չեզոք պետություն է, բայց համագործակցում է ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ՝ դաշինքի հետ գործընկերության անհատական ​​ ծրագրի շրջանակներում։ Երկրում գործում Է ՆԱՏՕ-ի հետ կապերի բյուրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am