Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանում գործող ընկերությունները հնարավորություն կունենան Apple-ի սարքերը ձեռք բերել բացառիկ գներով. ՀՀ ԲՏԱ նախարարությունը հուշագիր է ստորագրել

Հայաստանում գործող ընկերությունները հնարավորություն կունենան Apple-ի 
սարքերը ձեռք բերել բացառիկ գներով. ՀՀ ԲՏԱ նախարարությունը հուշագիր է 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը, հնարավորություն ընձեռել հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, ինչպես նաև՝ արտոնյալ վարկավորմամբ/լիզինգով և trade-in-ով` հին սարքերը նորով փոխարինելու հնարավորությամբ: 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Հուշագիրը հնարավորություն կտա նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքների վերազինմանը, ինչպես նաև հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունները կկարողանան Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել մրցունակ պայմաններով և նաև հին սարքերը փոխարինել նորով»,- ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:  

Նախարարի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Համագործակցության հիմքում ՀՀ տնտեսական միջավայրի, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային գործաքների զարգացումն է և ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության և հագեցվածության բարելավումն ու գործարար հարաբերությունների ակտիվացումն է:  

Խաչատրյանը եզրափակելով նշեց՝ Apple ընկերությունը իր ոլորտում առաջատարներից մեկն է, և նախարարությունը կարևորում է նման ընկերությունների հետ համագործակցությունը: 

«Հուշագրի ստորագրումն իրենից  ենթադրում է նոր հնարավորությունների ընձեռում մեր ՏՏ ոլորտին, որը հնարավորություն կտա որոշակիորեն մեր ներդրումը կատարել ոլորտում, զարգացնելու և առաջարկելու նոր բիզնես լուծումներ, որոնք պատրաստել ենք մեր ընկերությունների համար»,- ասաց ASBC ընկերության կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար Մարիաննա Մարգարյանը:  

Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան հաստատելու գործնական կապեր և քննարկելու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Հյուրերի թվում էին ASBC-ի գործընկերները, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am