Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մինսկի խումբն այս պահին սառեցված է, սակայն այս ձևաչափը կարող է դերակատարում ունենալ. ԵԱՀԿ գործող նախագահ

Մինսկի խումբն այս պահին սառեցված է, սակայն այս ձևաչափը կարող է 
դերակատարում ունենալ. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցն է, այն այս պահին սառեցված է, սակայն հավելել է, որ այն կարող է դերակատարում ունենալ, երբ համապատասխան իրավիճակ լինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե ԼՂ հակամարտություն գոյություն չունի, Մինսկի խումբն էլ սպառել է իրեն և այլևս դրա անհրաժեշտությունը չկա:

«Մինսկի ձևաչափը հիմնվել է պաշտոնապես՝ Բուխարեստի գագաթնաժողովում, և այն կա: Եվ մենք սատարում ենք Մինսկի խմբին»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը:

ԵԱՀԿ-ում տեղյակ են, որ կան նման գնահատականներ: Նա նկատեց՝ աշխարհաքաղաքական փոփոխված իրավիճակները, որոնք սերում են ռուս-ուկրաինական պատերազմից, ևս փոխել են համանախագահների միջև դինամիկան: Համանախագահների հավաքներ չեն լինում, որպեսզի նրանք պաշտոնապես կատարեն իրենց աշխատանքը: «Ուստի Մինսկի խումբն այս պահին սառեցված է: Սակայն չեմ կարող մերժել, որ դերակատարում կարող է լինել Մինսկի ձևաչափի համար, երբ իրավիճակները համապատասխան լինեն»,-ընդգծեց Օսմանին:

Նա նշեց, որ, այդուհանդերձ, ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, ԵԱՀԿ-ն ունի մի շարք այլ գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կարող են ներկայացվել՝ սատարելու խաղաղության գործընթացին հայերի ու ադրբեջանցիների միջև:

«Եվ ես այստեղ եմ՝ խթանելու և իմ ներդրումն ունենալու այդ խաղաղության գործընթացի ուղղությամբ՝ առաջարկելով ԵԱՀԿ-ի ճկուն ու ինքնատիպ գործիքակազմը վստահության վերականգնման, հաշտության ուղղությամբ, խթանելու խաղաղության գործընթացը և  հասնելու համապարափակ, կայուն հանգուցալուծման»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am