Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են 
Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ապրիլի 17-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման այլ բաղադրիչներ»,- ասվում է տեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am