Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ երևանյան մրցաշարի պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր մակարդակ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ երևանյան 
մրցաշարի պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր 
մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը։

Միևնույն ժամանակ Կոնֆլիտին ընդգծել է, որ Եվրոպայի առաջնության շրջանակում Երևանում գտնվող բոլոր պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության բարձր մակարդակ։

«Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապվի քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման սկզբից ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնֆլիտին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am