Նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է զոհվել Սոթքի դիրքում
16:36, 23 Ապրիլ 2023
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, ապրիլի 23-ի ժամը 11:50-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում