Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ջահերով երթ՝ Թբիլիսիում

Ջահերով երթ՝ Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Իսանի կայարանի մոտից ապրիլի 23-ին ժամը 19։30-ից մեկնարկել էր  ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է jnews.ge կայքը: 

Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով  կազմակերպված երթին  մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները շարժվում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իրենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին երթ տեղի կունենա դեպի Թուրքիայի դեսպանատուն: 

Ավելի վաղ, Ախալքալաքի բնակիչները քաղաքային ամրոցից ջահերով երթ էին սկսել դեպի Սուրբ Խաչ եկեղեցի ՝ պահանջելով ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: 

Երթին մասնակցում էին Սուրբ Խաչ եկեղեցու Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և համայնքային այլ աշխատողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am