Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը հրամայական է, այլընտրանք չունենք. Արամ Ա կաթողիկոս

Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը 
հրամայական է, այլընտրանք չունենք. Արամ Ա կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճակատագրական է մեր ազգի պատմության ներկայիս հանգրվանը, անորոշ է Արցախի ու Հայաստանի առջև բացված հորիզոնը։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել հայ ազգի ներկայիս վիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ իր խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը:

Արամ Առաջինը նկատել է, որ Ապրիլ 24-ը հայի պահանջատիրական պայքարի, վերարժևորման օր է: Նա բոլոր հայերին կոչ արեց համախմբվել՝ նկատելով, որ Հայաստանին, Արցախին, ամբողջ հայությանը սպառնացող վտանգներին միայն համազգային համախմբմամբ կարելի է դիմադրել:

«Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը հրամայական է, այլընտրանք չունենք: Պետք է ճիշտ կողմնորոշվենք: Բոլորս պատմության առջև նույն պատասխանատվությունն ունենք՝  անվերապահորեն լինել Արցախի և Հայաստանի կողքին: Դա է պահանջում ազգային ինքնագիտակցությունը, իրական հայրենասիրությունը»,- պատգամել է Արամ Առաջինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am