Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կիթառահար Յակովոս Կոլանյանը բազմաբովանդակ ծրագրով հանդես կգա Երևանում

Կիթառահար Յակովոս Կոլանյանը բազմաբովանդակ ծրագրով հանդես կգա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանից Հայաստան ժամանած կիթառահար Յակովոս Կոլանյանը մայիսի 18-ին համերգային ծրագրով կներկայանա Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն Միքիս Թեոդորակիսի «Էպիտաֆիա», Յակովոս Կոլանյանի «Ձայներ 1915» ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտություն՝ փոխադրված կիթառի համար («Սարերի հովին մեռնեմ», «Յարիմո», «Էնզելի», «Շուրջպար», «Նազելի պար», «Յաման յար», «Նուբար-Նուբար», «Զանգեզուրի պար»):

Կոլանյանը ծնվել է 1960 թվականին Հունաստանում և առավելապես հայտնի է դասական կիթառով էթնիկ ժողովրդական երաժշտության իր կատարումներով։ Գործունեության ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Լատինական Ամերիկայում, որտեղ հանդիսատեսին է ներկայացրել դասական կիթառի երկացանկի մեծ մասը: Պարբերաբար մասնակցում է Վիեննայում, Միլանում, Աթենքում, Իսրայելում, Կիպրոսում և Երևանում անցկացվող միջազգային փառատոնների՝ հանդես գալով մենահամերգներով կամ նվագախմբերի հետ։ Ակտիվ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am