Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեկնարկել է Մաքսային վարչարարության զարգացման 2-րդ ծրագիրը

Մեկնարկել է Մաքսային վարչարարության զարգացման 2-րդ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման»  2-րդ ծրագրի մայիսի 16-ին տեղի է ունեցած պաշտոնական մեկնարկի արարողությունը մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ակտիվ համագործակցության համար, կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլում ևս կարձանագրվեն նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ:

«Միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատմամբ՝  մաքսային վարչարարության զարգացման ծրագրի առաջին փուլի նշանակալի արդյունքներով ազդարարվում է բարեփոխումների երկրորդ փուլը:

Ստորագրվել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում փոխգործակցության հուշագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ըստ աղբյուրի՝ Մաքսային վարչարարության զարգացման 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն մաքսային վարչարարության առաջիկա 5 տարիների ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, ՊԵԿ հետբացթողումային հսկողության ուժեղացման և բիզնես-գործառույթների վերանայման գործընթացին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում  հարցումների իրականացմանը: Ծրագրի շրջանակում  նախատեսվում է նաև  մաքսային ծառայողների համար անցկացնել ուսումնական դասընթացներ, աջակցել մաքսային ծառայության վարքագծի կանոնների և աշխատանքի գնահատման նոր համակարգի մշակմանը, ինչպես նաև վարքագծային վերլուծության արդյունքում մաքսային ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացմանը և այլ ուղղություներին:

Նշվում է, որ ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:  

«Մաքսային վարչարարության զարգացման»  2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am