Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը կբարձրանա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմ

Հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը 
կբարձրանա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի  «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածած հաղորդագրությունից, այսպիսով, թատրոնն իր խաղացանկում կունենա նաև հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը, որն իսկական տոն կստեղծի փոքրիկ հանդիասատեսի համար: Այն հագեցած կլինի հիանալի  մեղեդիներով, հետաքրքրաշարժ սյուժեով և գունագեղ ու շքեղ հագուստներով:

Ներկայացման երաժշտական ​​ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը: Գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]