Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հունաստանի վարչապետ Միցոտակիսի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, սակայն խորհրդարանում մեծամասնություն չի կազմել

Հունաստանի վարչապետ Միցոտակիսի կուսակցությունը հաղթել է 
ընտրություններում, սակայն խորհրդարանում մեծամասնություն չի կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի գործող վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հաղթել է համազգային ընտրություններում՝ հավաքելով ձայների 41 %-ը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Հաղորդվում է, որ Կիրիակոս Միցոտակիսի կուսակցությանն ընդամենը 5 մանդատ է պակասում խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը խորհրդարանում կունենա 146 աթոռ, մինչդեռ մեծամասնություն կազմելու համար հարկավոր է 151 աթոռ:

Ընտրություններում նրա հակառակորդ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը հավաքել է ձայների 20 %-ը:

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն վարչապետ Միցոտակիսին հնարավորություն կտա կոալիցիա կազմելու: Ըստ BBC-ի, սակայն, Միցոտակիսն արդեն հայտարարել է, որ հրաժարվելու է կոալիցիա կազմելուց:

Իր հերթին Associated Press-ը հաղորդում է, որ Միցոտակիսը երեք օր կունենա կոալիցիա կազմելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am