Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ նախագահը և ՌԱԿ ատենապետը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման հարցեր

ՀՀ նախագահը և ՌԱԿ ատենապետը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում 
առկա մարտահրավերների հաղթահարման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակին, տարածաշրջանային իրողություններին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի որդեգրած դիրքորոշումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգային խնդիրների և վերջիններիս հաղթահարման գործում Սփյուռքի կազմակերպությունների դերակատարության վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց բոլոր հնարավորություններով կանգնած են պետության կողքին և իրենց ջանքերն ուղղելու են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am