Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մեքսիկայում ՀՀ դեսպանությունում նշվել է Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձը

Մեքսիկայում ՀՀ դեսպանությունում նշվել է Հայաստանի առաջին 
Հանրապետության 105-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձին՝ հոգևոր առաջնորդների, Մեքսիկայի Կոնգրեսի անդամների և հայ համայնքի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջնորդարանի դիվանից, ուղերձներով հանդես ն եկել դեսպան Արմելլա Շաքարյանը, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի և Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը  և Մեքսիկայի սենատոր Սեսիլիա Սանչեսը:

Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայի հայ համայնքի ազգանվեր գործունեություն իրականացրած անդամները պարգևատրվել են ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am