Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները դադարեցված են անվտանգային խնդիրների պատճառով
12:52, 6 Հունիս 2023
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ընդհանուր առմամբ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են աշխատանքները։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց մարզպետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում