Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ 
բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդընթին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները:

Անդրադարձ է եղել հունիսի 1-ին Քիշնեւում երկու երկրների վարչապետների կարճ հանդիպմանը եւ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի Հայաստան այցին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԹ կողմից իրականացվող խորհրդարանի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները տարածաշրջանի անվտանգության շուրջ մտքեր են փոխանակել բրիտանացի գործընկերների հետ՝ մանրամասնելով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am