Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին

Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին

ԳՅՈՒՄՐԻ,  9 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել են «Շիրակ» մարզադաշտի արևմտյան հատվածի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը տրվելու է  Գյումրիում։

Շիրակի մարզպետի աշխատակազմի Տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից «Արմենպրեսը»-ին տեղեկացրին, որ խաղերի բացման պաշտոնական արարողությունը պատշաճ կազմակերպելու նպատակով նորոգվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Այս պահին ընթացքի մեջ են մարզադաշտի արևմտյան հատվածի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

««Շիրակ» մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր և հայտարարվել շինարարությունն իրականացնող կապալառու և որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնող կազմակերպությունների մրցույթներ։ Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը կհատկացվի 65 մլն 633 հազար դրամ, որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնողին՝ 390 հազար, հեղինակային հսկողությանը՝ 393 հազար 800 դրամ»,-նշեց Աշխատակազմի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը, հավելելով, որ ըստ նախատեսվածի իրականացվելու են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքներ, որոնք իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Աշխատանքներն իրականացվում են մարզպետի անմիջական հսկողության տակ։        

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am