Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ավտովթարից մահացել է ամերիկյան դերասան Թրիթ Ուիլիամսը

Ավտովթարից մահացել է ամերիկյան դերասան Թրիթ Ուիլիամսը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի դերասան Թրիթ Ուիլիամսը, որ հայտնի է «Մազեր» մյուզիքլից և «Էվերվուդ» սերիալից, 71 տարեկան հասակում մահացել է ավտովթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Վերմոնտում հունիսի 12-ին. արտաճանապարհային մեքենան հարվածել է դերասանի մոտոցիկլետին: Ուիլիամսին ծանր վնասվածքներով ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, սակայն այնտեղ հասնելիս արձանագրվել է նրա մահը:

Իր 50 տարվա դերասանական կարիերայի ընթացքում Թրիթ Ուիլիամսը նկարահանվել է նաև «Մի անգամ Ամերիկայում», «Ինչ անել Դենվերում մահվանից հետո», «Մեռած ոստիկանը» ֆիլմերում: Նա առաջադրվել է «Էմմի» մրցանակի 1996 թ.-ին լույս տեսած «Կեսգիշերային հերթափոխ» ֆիլմում կատարած դերի համար, իսկ 1980-ականներին արժանացել է երեք «Ոսկե գլոբուս» մրցանակների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am