Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել են 
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Անադոլուն»-ն դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով՝ նշում է, որ կողմերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը քննարկվել են Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում:

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում  «Ուկրաինայի բարելավման 2023 կոնֆերանսի» շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am