Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկաթուղային կապն ապահովելու ուղղությամբ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը. Զախարովա

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկաթուղային կապն ապահովելու ուղղությամբ Ռուսաստանը 
գործադրում է բոլոր ջանքերը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապն ապահովելու և աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք նախանշված մասշտաբային «ճանապարհային քարտեզը» իրագործելու համար։ Դա կապված է թե՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերի, թե՛ համապատասխան հանձնաժողովների հետ, որոնք աշխատում են մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով` գրեթե ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է դրա իրականացման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am