Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարն աճել է 109%- ով

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարն աճել է 109%-
ով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց 2023-ի հունվար-հունիսին վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով, իսկ 2021-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 91.7 մլրդ դրամով կամ 109%-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 103.7 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 84.1 մլրդ դրամ:  

«Մասնավորապես, ԱԱՀ գծով 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում վերադարձը կազմել է շուրջ 146.1 մլրդ դրամ, ինչը 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 61.5 մլրդ դրամով կամ 72.7%-ով, իսկ 2021թ.-ի նույն ցուցանիշից` 77.2 մլրդ դրամով կամ 112.1%-ով: 2022 թ. ԱԱՀ գծով հունվար-հունիս ամիսների վերադարձը կազմել է 84.6 մլրդ դրամ,  2021 թ.-ին՝ 68.9 մլրդ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ եկամտային հարկի գծով 2023-ի առաջին կիսամյակի վերադարձը կազմել է շուրջ 27.2 մլրդ դրամ, որը 2022-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 8.8 մլրդ դրամով կամ 48%-ով, իսկ 2021-ի նույն ցուցանիշը գերազանցում է 16.7 մլրդ դրամով կամ 159.5%-ով: Եկամտային հարկի գծով վերադարձը 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 18.3 մլրդ դրամ, 2021-ի նույն ժամանակաշրջանում՝ 10.5 մլրդ դրամ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am