Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Եվրոպայի խորհրդի պատվիրակության առջև բարձրացվել են Բաքվի գերևարած հայերի իրավունքներին առնչվող հարցեր

Եվրոպայի խորհրդի պատվիրակության առջև բարձրացվել են Բաքվի գերևարած 
հայերի իրավունքներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և  Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, Եղիշե Կիրակոսյանը և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հյուրերին են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին վերաբերվող հարցրերը։

Ըստ աղբյուրի՝ Եղիշե Կիրակոսյանը անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վարած խտրական և հայատյաց քաղաքականության հետևանքով իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող խնդիրներին։

Նշվում է, որ բարձրացվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված, անհետ կորած և բռնի անհետացած անձանց իրավունքներին առնչվող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am