Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «հացահատիկի գործարքը»

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «հացահատիկի գործարքը»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 17-ին հեռախոսազրույց են անցկացրել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են «Սևծովյան հացահատիկի գործարքի» և Ռուսաստանից հրդեհաշիջման ինքնաթիռների գնման շուրջ ընթացիկ իրավիճակը։

Ֆիդանը «հացահատիկի գործարքի» շուրջ տեղի ունեցող  զարգացումները քննարկել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։

«Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», - լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա  սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի «հացահատիկի գործարքի» ռուսական մասը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am