Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն նոր ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա

ՆԱՏՕ-ն նոր ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 
100 կմ հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ն նախատեսում է ուկրաինական զինտեխնիկայի վերանորոգման համար նոր ռազմական օբյեկտ կառուցել Լեհաստանի Ժեշուվ քաղաքի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա,  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով  The Globe and Mail թերթը։

«Մենք պատրաստվում ենք տեխնիկական սպասարկման կենտրոն կառուցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ, կանադական մեծ ներկայության պլաններ չկան»,- թերթին ասել է կանադացի մի պաշտոնյա՝ ընդգծելով, որ Կանադայից կոնտինգենտի մշտական ​​տեղակայում չի լինի։

 Նա նշել է, որ կենտրոնի հիմնական խնդիրը լինելու է ուկրաինական տանկերի և այլ ռազմական տեխնիկայի վերանորոգումը։

Ավելի վաղ Ժեշուվի քաղաքապետ Կոնրադ Ֆիյոլեկը լեհական լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն քաղաքում նոր ռազմաբազա կկառուցի, որտեղ մշտապես կտեղակայվեն ամերիկյան, բրիտանական և կանադական զորքերը։ Իսկ կանադացի և լեհ պաշտոնյաները հայտնել են, որ հաստատությունը լինելու է ոչ թե ռազմաբազա, այլ տեխնիկական և նյութատեխնիկական սպասարկման կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am