Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը մոտ է՝ անկախ այս հարցում ՌԴ-ի դիրքորոշումից

ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ հայ-ադրբեջանական 
համաձայնագիրը մոտ է՝ անկախ այս հարցում ՌԴ-ի դիրքորոշումից

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է՝ անկախ նրանից, թե ինչ մեկնաբանություններ են այդ առնչությամբ անում այլ երկրները։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլլերն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյայի՝ օրերս արած մեկնաբանություններն  այն մասին, որ երկու երկրների միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի և նույնիսկ կարող է նոր հակամարտությունների հիմքեր ստեղծել։

«Ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք ուղղակիորեն առնչվում են, որոնք այս վեճի անմիջական կողմերն են։ Մենք ուղիղ շփում ենք ունեցել այդ երկրների հետ, անցյալ շաբաթ հատուկ բանագնաց (խմբ.՝ Լուիս) Բոնոն այցելեց տարածաշրջան և ուղիղ շփում ունեցավ նրանց հետ։ Մենք կարծում ենք, որ անկախ այս հարցի կողմ չհանդիսացող այլ երկրների հնչեցրած մեկնաբանություններից, համաձայնագիրը շարունակում է մոտ լինել, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու ուղղությամբ», - ասել է Միլլերը ճեպազրույցում։

Պետքարտուղարության խոսնակը նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատում է, որ Թուրքիան կարող է այս հարցում արդյունավետ դեր խաղալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am