Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ՀՀ նախագահը Հնդկաստանի նախագահին շնորհավորել է Լուսնի հարավային բևեռում «Չանդրայան-3»-ի բարեհաջող վայրէջքի առթիվ

ՀՀ նախագահը Հնդկաստանի նախագահին շնորհավորել է Լուսնի հարավային 
բևեռում «Չանդրայան-3»-ի բարեհաջող վայրէջքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին՝ Լուսնի հարավային բևեռում «Չանդրայան-3» տիեզերական կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նամակում մասնավորապես ասված է. «Ուրախ եմ, որ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որի լուսնագնացը վերահսկվող փափուկ վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մոտ, չնայած հնդիկ մասնագետներն արդեն երրորդ անգամ են հաջողությամբ տիեզերանավ դուրս բերում Lուսնի ուղեծիր:

Լուսնի ուսումնասիրությունների ոլորտում սա բեկումնային իրադարձություն է, որը մեծապես կնպաստի Երկրի արբանյակի գաղտնիքների հետագա բացահայտմանը և նրա հնարավոր ռեսուրսների օգտագործմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ նորանոր նվաճումներ»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am