Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը․ Արցախի ՄԻՊ

Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ 
համակեցությունը․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողները ստիպում Արցախից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը։

«Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են:

Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը գրել է  X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am