Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Աճեմյանցիները թատերաշրջանի սկիզբն ազդարարեցին «Շարքային թռչնակը» ներկայացումով

 Աճեմյանցիները թատերաշրջանի սկիզբն ազդարարեցին «Շարքային թռչնակը» 
ներկայացումով

ԳՅՈՒՄՐԻ,  30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկական թատրոնը չհետաձգեց նոր՝ 158-րդ թատերաշրջանի բացումը։ Առաջնախաղն ավելի քան արդիական էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»՝ նոր թատերաշրջանը աճեմյանցիներն ազդարարեցին սեպտեմբերի 29-ին՝ «Շարքային թռչնակը» ներկայացումով։

ffghf.jpg (152 KB)

«Մենք կարող էինք հետաձգել առաջնախաղը, ինչպես ամբողջ հայ ազգն է անում, եթե լիներ ժամանցային, բայց այս ներկայացումը պարտադիր պետք է լիներ»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ թատրոնի աշխատանքները չեն կանգնելու, պետք է խաղան, բայց ժամանակի հետ համահունչ։ Թատրոնի տնօրենը վստահեցրեց, որ մտածելու են տարբեր մշակութային միջոցառումներ իրականացնել՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանն ինտեգրելու համար։ «Գյումրու թատրոնը սրտաբաց կընդունի նաև Ստեփանակերտի թատրոնի աշխատակիցներն՝  նրանք պետք է գան ու ստեղծագործեն մեզ հետ»,-վստահեցրեց Լյուդվիգ Հարությունյանը։ 

5.JPG (211 KB)

Ուիլյամ Ուորթոնի համանուն բեսթսելլերի հիման վրա  ստեղծված հոգեբանական դրաման երկու տարբեր երիտասարդների՝ խոցելի, զգայուն Թռչնակի և նրա քմահաճ ընկերոջ՝ Էլի մասին է: Նրանք հակապատկերներ են, բայց նրանց միջև  նաև ընդհանուր բան կա։ Պատերազմի «մսաղացը» նրանց փոխում է: Էլը այլևս չի կարողանում այդքան անհոգ ուրախ ընկեր լինել, իսկ Թռչնակը ամբողջովին փակվում է իր մեջ, խելագարվում՝ իրեն թռչուն պատկերացնելով։ Հանուն իրենց նախկին ընկերության Էլը պետք է ձեռք մեկնի իր ընկերոջը, վերականգնի իր ողջախոհությունը, դուրս քաշի թռչնի վանդակից, որում նա պարփակվել էր: Հուզիչ ու գեղեցիկ պատմություն մարդկային ճակատագրերի մասին,ովքեր պատերազմի սարսափներից հետո փորձում են վերագտնել իրենք իրենց:

Բեմադրության հեղինակ Տաթևիկ Մելքոնյանը նշեց՝ առաջին համագործակցությունն է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  թատրոնի հետ, բայց աշխատելը թատրոնի հետ այնքան արդյունավետ էր, որ պատրաստ է նոր համագործակցության։

fhr.jpg (115 KB)

Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումը, զգեստները՝ Տաթևիկ Մելքոնյանի, թարգմանությունը՝ Շաքե Ջինգյոզյանի, դերերում՝ Արսեն Միքայելյան, Արտուշ Միքայելյան, Սուրեն Գրիգորյան, Լիլիթ Խառատյան, Արկադի Ղարագուլյան, Արսեն Սաղաթելյան մասնակցությամբ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանի։ 

   

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am