Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի թագավորության դեսպան Աննե Թոֆթ Սորենսենին
ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում ընդունել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի թագավորության դեսպան Աննե Թոֆթ Սորենսենին, «Mission 10 forty» կազմակերպության ղեկավար և հիմնադիր Քիմ Հարցներին, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ղեկավար Րաֆֆի Դուդակլյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը հյուրերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Վարդենիս համայնքում ապաստան գտած քաղաքացիների կարիքները։
Ծանոթանալով Վարդենիս համայնքում ապաստանածների հիմնական կարիքներին՝ Դանիայի թագավորության դեսպանը և բարեգործական կազմակերպությունների ղեկավարները հավաստել են, որ առաջիկայում կտեղեկացնեն իրենց կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերվելիք աջակցության ուղղությունների մասին։
2023 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում ապաստան են գտել ԼՂ-ից բռնի տեղահանված 201 ընտանիք՝ 704 հոգի։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում