Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր

ՀՀ և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հարավային 
Կովկասում անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում երկու նախարարների հանդիպման՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր: 

«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց ուժի կիրառման, և Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակումից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված էր լքել իր հայրենիքը և ապահով ապաստան գտնել Հայաստանում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության, որի մասին Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգում էր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերներին և նրանց իրավունքների հասցեագրման հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտման զսպման անհրաժեշտությունը: 

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Էստոնիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am