Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային 
Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 17-ին  հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am