Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք չէ նոր պատերազմ Հայաստանի հետ
18:14, 8 Նոյեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալիևը այս մասին հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտում։
«Մեզ նոր պատերազմ պետք չէ։ Մենք հասանք մեր ուզածին»,- ասել է Ալիևը։
Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ բանակաշինության հետ կապված հարցերը շարունակելու են իրենց համար մնալ առաջնային։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | 中文 | AMP Տարբերակ