Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանն ինչպես համարել է, այնպես էլ համարում է Ռուսաստանը բարեկամ երկիր․ վարչապետ

Հայաստանն ինչպես համարել է, այնպես էլ համարում է Ռուսաստանը բարեկամ 
երկիր․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ինչպես համարել է, այնպես էլ համարում Ռուսաստանը բարեկամ երկիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցին։

«Ինչպես Ռուսաստանի Դաշնությունը համարել ենք, այնպես էլ համարում ենք բարեկամ երկիր։ Եվ բարեկամ երկրների հետ հարաբերություններում կան հարցեր, որոնք անհրաժեշտ է հասցեագրել։ Եվ մենք այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում ենք, և մենք հույս ունենք և ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և փոխադարձ միմյանց շահերը նկատի առնելու, ինքնիշխանությունը, անկախությունը հարգելու տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am