Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Թուրքիա Ռայիսիի այցի հետաձգման պատճառը

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Թուրքիա Ռայիսիի այցի հետաձգման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի պատճառով․ դա նախագահները քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Նախագահ Ռայիսիի պաշտոնական այցն Անկարա նախատեսված էր, սակայն հետաձգվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որը նվիրված է լինելու Գազայի հատվածում տիրող իրադրությանը, և որի հրավեր են ստացել Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնել են, որ ծրագրված այցը կայանա մի քանի օրից, և դրա ընթացքում կողմերը քննարկեն Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները», - վկայակոչում է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Իրանի պատվիրակությունը չի կարող ներկա գտնվել ՄԱԿ-ի ԱԽ նիստին, քանի որ ԱՄՆ կառավարությունը ձգձգել է պատվիրակության անդամներին, այդ թվում՝ հենց Ամիր Աբդոլլահիանին այցագրերի տրամադրումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հարցով նշանակված է նոյեմբերի 29-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am